Վլադիմիր Պուտինը Պուշկինի մեդալ է շնորհել հայ դասախոսին

12:38 • 30.01.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն պետական պարգևներ են շնորհվել այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ներդրում են ունեցել Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության գործում:

Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Պուշկինի մեդալով պարգևատրվել է Երևանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը:

Նշվում է, որ հայ դասախոսը պարգևատրվել է Պուշկինի մեդալով՝ մշակույթի և արվեստի, հումանիտար գիտությունների և գրականության ոլորտներում ունեցած ներդրման համար:

Վլադիմիր Պուտինը Պուշկինի մեդալ է շնորհել հայ դասախոսին