Թբիլիսիի մետրոկայարաններից մեկում առաստաղի մի մասի փլուզման հետևանքով 7 մարդ է տուժել

11:45 • 30.01.18

Վրաստանի մայրաքաղաքի մետրոկայարաններից մեկում առաստաղի մի մասի փլուզման հետևանքով 7 մարդ է տուժել: Այդ մասին հայտնում է «Новости-Грузия»-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:


«Վարկետիլի» մետրոկայարանում փլուզվել է առաստաղի մի մասը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբերը»,- ասված է «Վրաստանի հանրային հեռարձակող» հեռուստաալիքի հաղորդագրությունում:


«Վարկետիլին» Թբիլիսիի մետրոպոլիտենի հիմնական ճյուղի վերջին կայարանն է: Այն գտնվում է հարավ-արևելքում և սպասարկում է մայրաքաղաքի ծայրամասի անմիջապես մի քանի խոշոր միկրոթաղամաս: