Տյումենի մարզում գետը կարմիր է ներկվել (լուսանկարներ)

14:04 • 30.01.18

ՌԴ Տյումենի մարզում՝ Նովոտարմանսկի բնակավայրի և Մոլչանովա գյուղի մեջտեղում, գետը ներկվել է վառ կարմիր գույնով: Այս մասին ասվում է «ВКонтакте»-ի «ЧС Тюмень» խմբում:

Ականատեսների համաձայն՝ գետի ներկման պատճառ կարող են դառնալ քիմիկատները, որոնք հայտնվում են ջրի մեջ մոտակայքում գտնվող բնակավայրի ջերմոցներից:

Նշվում է, որ գետն արդեն մի շաբաթ ներկված է այս տարօրինակ գույնով:

«Շաբաթվա ընթացքում իրավիճակը չի փոխվել: Տեղական բնակչությունն ահազանգ է տալիս և օգնություն խնդրում հանրությունից», - ասվում է «ВКонтакте»-ում: