«Գահերի խաղի» Արյան հերքել է սերիալի վերջին եթերաշրջանի թողարկման ամսաթվի մասին իր խոսքերը

13:02 • 31.01.18

«Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Արյա Սթարկի դերակատար, անգլիացի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը հերքել է հանրահայտ հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի թողարկման ամսաթվի մասին իր իսկ խոսքերը: Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Այս գրառումը նրա համար է, որ դուք հասկանաք, որ «Գահերի խաղի» թողարկման ամսաթիվը, որը ես «ենթադրաբար» նշել եմ մի քանի տարի առաջ տված հարցազրույցում, սխալ էր և հանված էր կոնտեքստից», - գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական Metro-ն Մեյսի Ուիլյամսի խոսքից մեջբերումներով նյութ է հրապարակել, որում հեռուստասերիալի ութերորդ եթերաշրջանի առաջին մասի թողարկման ամսաթիվ է նշվել 2019 թվականի ապրիլը:

Չնայած հեղինակները չեն բացահայտում հեռուստասերիալի թողարկման հստակ ամսաթիվը, վերջին եթերաշրջանը սպասվում է 2019 թվականից ոչ շուտ:

Դրանից բացի, ութերորդ եթերաշրջանը կլինի «Գահերի խաղի» պատմության ամենակարճ եթերաշրջանը, որում հանդիսատեսը վերջապես կիմանա՝ ինչով կավարտվի Վեստերոսի Երկաթե գահի համար պայքարը:

«Գահերի խաղի» Արյան հերքել է սերիալի վերջին եթերաշրջանի թողարկման ամսաթվի մասին իր խոսքերը