Հյուսիսային Եվրոպայի գեղեցկագույն բնապատկերները՝ բելգիացի ճանապարհորդի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Բելգիայի Բերինգեն քաղաքում բնակվող Միշել Պիտերսը հետաքրքիր նախասիրություն ունի. նա ճանապարհորդում է տարբեր երկրներով և լուսանկարներ անում, որոնցից յուրաքանչյուրից կարելի է բացիկ պատրաստել:
Ինչպես գրել է 27-ամյա Պիտերսն իր կայքում, ինքն ինքնուրույն է սովորել լուսանկարել և այժմ աշխատում է ազատ գրաֆիկով:
«Լուսանկարչության հանդեպ իմ կիրքը բացահայտեցի Նոր Զելանդիայում ճանապարհորդելու ժամանակ: Այժմ հիմնականում ճանապարհորդում եմ Հյուսիսային Եվրոպայում և անընդհատ լուսանկարում», - պատմել է նա:
Ստորև ներկայացնում ենք Նորվեգիայի ֆյորդերը, Գերմանիայի հինավուրց ամրոցները, Սկանդինավիայի վայրի բնությունը և Դանիայի զուսպ ճարտարապետությունը պատկերող ֆոտոշարքը.










