Մոսկվայի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուս է բռնկվել (տեսանյութ)
ՌԴ Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում երեխաներ տեղափոխող ավտոբուս է բռնկվել: Այս մասին հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Գորկովսկի մայրուղու վրա: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները:
Միջադեպի ականատեսի խոսքով՝ ավտոբուսում 14-16 տարեկան երեխաներ են եղել: Տուժածների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում:
ՌԴ ԱԻՆ-ը նույնպես չի մեկնաբանել միջադեպը:
Ռադիոկայանի YouTube ալիքում հրապարակված տեսանյութի մեկնաբանությունում ասվում է, որ ավտոբուսում եղել են երիտասարդ հոկեյիստներ:










