«Բրիգադա»-ի դերասաններից մեկը սերիալը «Ռուսաստանի դեմ գործված հանցագործություն» է անվանել

10:59 • 31.01.18

Ռուս դերասան Պավել Մայկովը, որը հանրահայտ «Բրիգադա» սերիալում մարմնավորել է «Պչելային», իր վերջին հարցազրույցներից մեկում սերիալն անվանել է «Ռուսաստանի դեմ գործված հանցագործություն»:

«Ինձ՝ որպես դերասանի, այս սերիալը ճանաչում է բերել, սակայն հանրության ու մարդկանց համար այն ի վնաս է եղել: «Բրիգադա»-ն Ռուսաստանի դեմ գործված հանցագործություն է, որին ես մասնակից եմ եղել: Եվ Բեզռուկովն էլ է մասնակից եղել, ուղղակի նա դրանից հետո Հիսուս Քրիստոսին է մարմնավորել, իսկ ես «Բրիգադա»-ից հետո չէի համարձակվի»,-ասել է Մայկովը:

Դերասանը մանրամասնել է, որ սերիալի պատճառով շատ երիտասարդների մոտ հանցագործ դառնալու ցանկություն է առաջացել:

Մայկովն ընդգծել է, որ չի կարելի աշխարհը փրկել չարության և բռնության միջոցով:

 

Картинки по запросу pavel maykov brigada