Գագիկ Համբարձումյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Համբարձումյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` որոշում եմ.
Գագիկ Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»։
Կենսագրություն
Ծնվել է 1955 թ. հունվարի 30-ին, Երևան քաղաքում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավաբանի որակավորմամբ:
1978-1980 թթ. աշխատել է Շահումյանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքում, որպես քննիչ, 1980-1982 թթ.` Երևանի ՆԳ վարչության քննչական բաժնում, որպես քննիչ,
1982-1985 թթ.` ՆԳՆ քննչական վարչության քննչական մասում, որպես քննիչ, ավագ քննիչ, 1985-1989 թթ.` ՆԳՆ քննչական վարչության քննչական մասում, որպես կարևորագույն գործերով ավագ քննիչ,
1989-1990 թթ.` ՆԳՆ քննչական վարչության քննչական մասի պետ,
1990-1991 թթ.` Մաշտոցի ՆԳ բաժնի պետ,
1991-1992 թթ.` ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ինքը և քննչական վարչության պետ:
1993-1996 թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում,
1996 թ. զորացրվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր:
1997 թ. կրկին ծառայության է անցել ՀՀ ՊՆ համակարգում, այնուհետև
1998-1999 թթ. ծառայել է Երևան քաղաքի ՆԳ վարչության Արաբկիրի ՆԳ բաժնի պետի պաշտոնում,
1999-2007 թթ.` քննչական գլխավոր վարչության պետ, իսկ
15.12.2007 թ. մինչև 03.10.2014 թ.՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ:
ՀՀ Նախագահի 2014 թ. հոկտեմբերի 3-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:
2003 թ. շնորհվել է ոստիկանության գեներալ-մայոր կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով 2006 թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան պատվավոր կոչում:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի:










