Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի այցը Շվեդիա՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Շվեդիա այցելած Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կին Քեյթ Միդլթոնը հագեցած երեքշաբթի են ունեցել. նրանք մանկական հոկեյի խաղ են դիտել, նախաճաշել Շվեդիայի թագավորական ընտանիքի հետ, այնուհետև նրանց հետ զբոսնել Ստոկհոլմում և հանդիպել նոբելյան մրցանակակիրների հետ:
Tatler-ի հաղորդմամբ՝ երեկոյան հղիության 6-րդ ամսում գտնվող Քեյթը կրել է Erdem բրենդի զգեստ և Ուիլյամի հետ գնացել Շվեդիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրում անցկացվող հանդիսավոր ընդունելության:
Նշվում է, որ պաշտոնական ընթրիքի ժամանակ դուքսին ու դքսուհուն հաճելի հանդիպումներ են սպասվել ոչ միայն քաղաքական գործիչների և միապետների, այլ նաև արվեստագետների հետ: Հրավիրվածների թվում են եղել դերասաններ Ստելան Սկարսգորդը և Ալիսիա Վիկանդերը:
Քեյթ Միդլթոն


Քեյթ Միդլթոն և արքայազն Ուիլյամ

Քեյթ Միդլթոն, արքայազն Ուիլյամ, արքայադուստր Վիկտորիա և արքայազն Դանիել

Արքայադուստր Վիկտորիա

Ալիսիա Վիկանդեր


















