Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան չի պլանավորվում. ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպան

16:50 • 31.01.18

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան չի պլանավորվում: Այդ մասին հայտարարել է Փհենյանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Մացեգորան «ՌԻԱ Նովոստի»-ն տված հարցազրույցում:


«Այժմ բարձր մակարդակով այցի հնարավորությունը չի քննարկվում»,- ասել է նա:


Ռուս դեսպանի խոսքով՝ «իրավիճակը բավականաչափ բարդ է»:


«Ժամանակը հավանաբար դեռ չի եկել նման խոշոր միջոցառումներ իրականացնելու համար»,- նշել է Մացեգորան: