Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան տուժածներ. լրատվամիջոցներ

17:28 • 31.01.18

Մոսկվայի «Սվյատոգոր» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել հրաձգություն, ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ, այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ դեպքի վայր է ուղարկվել օպերատիվ-քննչական խումբ:

«Ըստ «02» ծառայության ստացած ահազանգի՝ բիզնես կենտրոնում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կան տուժածներ», - հայտնում է աղբյուրը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Դեպքի մանրամասները պարզվում են: