Մահացել է Լեոպոլդ կատվի մասին մուլտֆիլմի ստեղծողը

22:10 • 31.01.18

Անիմացիոն ֆիլմերի խորհրդային ռեժիսոր Անատոլի Ռեզնիկովը կյանքից հեռացել է 77 տարեկան հասակում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է լրագրող Սուսաննա Ալպերինան:

«Ինձ Գերմանիայից զանգահարել են ընկերներս, որոնք մտերիմ են Ռեզնիկի ընտանիքի հետ: Նրանք հայտնել են, որ նա այսօր առավոտյան մահացել է», - հայտնել է Ալպերինան:

Նախնական տվյալների համաձայն ռեժիսորը մահացել է 12:00-ի մոտակայքում Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում: Մահվան պատճառը չի նշվում:

Անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ Ռեզնիկովին սկսել է զբաղվել 1960-ականներին: Նրան մեծ ճանաչում է բերել Լեոպոլդ կատվի մասին անիմացիոն ֆիլմերի շարքը, որոնք նկարահանվել են Արկադի Խայտի սցենարով: