Կալիֆորնիայում ուղղաթիռն ընկել է բնակելի տան վրա, կան զոհեր և տուժածներ (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Նյուպորտ-Բիչ քաղաքում Robinson-44 ուղղաթիռն ընկել է բնակելի տան վրա, այս մասին հայտնում է Los Angeles Times պարբերականը:
Միջադեպի հետևանքով մահացել է 3 մարդ, 2-ը ստացել են վնասվածքներ, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Հայտնի է, որ ուղղաթիռում գտնվել է 4 մարդ, ևս 1 մարդ՝ հետիոտնը, գտնվել է ներքևում ուղղաթիռի կործանման պահին: Առայժմ հայտնի չէ, թե նրանցից ով է ողջ մնացել և ով՝ զոհվել: Տուժածներից երկուսը հոսպիտալացված են:
Հանգամանքները ճշտվում են:










