2017թ.-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 25.144 հայաստանցի. Ռուսաստանի ՆԳՆ
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն ու այն երկրների ցանկը, որից ժամանել են տվյալ անձինք:
Ինչպես փոխանցում է РУСАРМИНФО-ն, ըստ այդ ցուցակի՝ 2017թ.-ին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Հայաստանի 25.144 բնակչի:
Հարևան Ադրբեջանից ՌԴ քաղաքացիություն է ստացել 10.394, Վրաստանից՝ 2.535 մարդ:
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի ՌԴ քաղաքացիություն է ստացել 257.822 օտարերկրացի:
Նշենք, որ 2016թ.-ին ռուսական անձնագիր ստացած հայերի թիվը եղել է 22.264:










