Հրդեհ Երևանի Բրյուսովի փողոցի տներից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

09:24 • 01.02.18

Փետրվարի 1-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է տուն, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խմբերը:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: