Վերին Գետաշենում ուժգին քամին պոկել է դպրոցի տանիքը

14:07 • 01.02.18

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 1-ին, ժամը 10:53-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ այդ պահին երեխաներն ու ուսուցչական կոլեկտիվը եղել են դասի, և ոչ ոք չի տուժել։ Վնասվել են նաև պատուհաններ, համակարգչային սենյակը, դպրոցի տնօրենի և զինղեկի ավտոմեքենաները։

Աղբյուրի հետ զրույցում դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյանն ասել է. «Դպրոցը կրել է խոշոր չափի նյութական վնաս։ Տանիքի 80 տոկոսը մի քանի վայրկյանում քամին պոկել և շպրտել է»։