Համացանցում հայտնվել է Նիժնի Նովգորոդում ԻՊ անդամի սպանության տեսանյութը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է Նիժնի Նովգորոդ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամի սպանության տեսագրությունը, հայտնում է ria.ru-ն:
Հայտնի է, որ ահաբեկիչը մերձավոր երկրներից մեկի քաղաքացի էր. նա հարձակում էր նախապատրաստում մարտի 18-ին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը:
Նշվում է, որ ձերբակալության ժամանակ գրոհայինը զինված դիմադրություն է ցույց տվել և սպանվել է: Հանցագործի մոտ մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել, ինչպես նաև՝ ևս մի քանի ռումբ պատրաստելու համար նախատեսված բաղադրիչներ, զենք-զինամթերք:










