Մոսկվայում դիմակավորված անձը կրակ է բացել բանկերից մեկում և անհետացել՝ այդպես էլ ոչինչ չվերցնելով

13:31 • 01.02.18

Մոսկվայի շրջանում դիմակավորված անձը տրավմատիկ ատրճանակից կրակել է բանկի էլեկտրոնային հերթի էկրանին և, պահանջելով գումար, փախել՝ այդպես էլ ոչինչ չվերցնելով, գրում է РИА Новости գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Զելենոգրադ շրջանում:

Ինչպես հայտնել են ՌԴ ՆԳՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ հունվարի 31-ի երեկոյան ժամերին բանկի մասնաճյուղ է մտել քողարկող հագուստով և դիմակով մարդ, հաճախորդների հերթը ֆիքսող սարքի էկրանի ուղղությամբ մի քանի կրակոց արձակել տրավմատիկ ատրճանակից, այնուհետև պահանջել է գումար տալ իրեն, սակայն դուրս է փախել՝ ոչինչ չվերցնելով:

Հայտնի է, որ կատարվածի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: