Հռոմի մետրոյում հերթապահություն իրականացնող իտալացի զինվորականն ինքնասպանություն է գործել մետրոյի զուգարանում

17:15 • 01.02.18

Այսօր իտալացի զինվորականն ինքնասպանություն է գործել Հռոմի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում՝ ծառայության ընթացքում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը:

«Ծառայության ժամանակ նա խնդրել է զուգարան գնալ, որտեղ ինքնասպան է եղել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մահացածը 29 տարեկան էր. ինքնասպանության պատճառները դեռևս անհայտ են: Միջադեպի մանրամասները չեն բացահայտվում, մինչև ինքնասպանության մասին մահացածի հարազատներին հայտնելը:

Նշվում է, որ «Բարբերինի» մետրոկայարանը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, փակ է արդեն մեկուկես ժամ: Դեպքի վայրում գտնվող կարաբիներների խոսքով՝ շուտով այն կբացվի: