Երևանում 15–ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Հունվարի 30-ին՝ ժամը 20։15-ին մայրաքաղաքի «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել է, որ դեղորայքային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2002թ.ծնված երեխա: Ըստ ծնողի հայտարարության՝ նա մեծ քանակությամբ դեղեր է խմել:
Կատարվում է հետաքննություն:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ աղջիկը փորձել է ինքնասպան լինել։ Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մ.-ն սովորում է Երևանի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում։










