Կալանավորը հոսպիտալացվել է սթրեսային վիճակում. ՔԿՎ-ն հերքում է, որ Վանաձոր ՔԿՀ-ում նրան ծեծել են

13:13 • 01.02.18

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ռոբերտ Հարությունյանը գանգատվել է ինքնազգացողության վատթարացումից, եղել է սթրեսային վիճակում, տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից՝ հերքելով shamshyan.com կայքի՝ «Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորի բանտում ծեծի է ենթարկվել 24-ամյա կալանավորը, ով մեղադրվում է բռնաբարության մեջ» վերտառմամբ հրապարակումը։

«Նա ենթարկվել է բժշկական հետազոտության, ինչի արդյունքում պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել. տրվել է նյարդաբանի խորհրդատվություն: Այժմ Ռոբերտ Հարությունյանը գտնվում է իր կալանքի կրման վայրում»,-հայտնում են ՔԿՎ լրատվական ծառայությունից։