Տարանտինոն Ռոման Պոլանսկու դերի համար լեհ դերասան է փնտրում

16:22 • 02.02.18

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պատրաստվում է նկարահանել նոր ֆիլմ, որում ներառված է իր գործընկերոջ՝ բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների համար մեղադրվող ռեժիսոր Ռոման Պոլանսկու կերպարը:

Ինչպես նշում է Collider-ը, ֆիլմի դեպքերը տեղի են ունենալու 1969թ. Լոս Անջելեսում: Ֆիլմում ներկայացվելու է Պոլանսկու կնոջ՝ այն ժամանակ հայտնի դերասանուհի Շերոն Թեյթի սպանության դրվագը:

Հայտնի է, որ կինոնկարում Պոլանսկու դերն առանցքային է լինելու: Տարանտինոն ցանկանում է այս դերը վստահել ծագումով լեհ դերասանի:

Հավելենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարն է լինելու հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոն, որը մարմնավորելու է 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից մեկին՝ Չարլզ Մենսոնին: Ֆիլմում ներկայացվելու են Մենսոնի հետևորդների կողմից իրագործված սպանությունները:


Ենթադրվում է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019թ. օգոստոսի 9-ին՝ Թեյթի սպանության 50-րդ տարելիցի օրը:

 

 

Տարանտինոն Ռոման Պոլանսկու դերի համար լեհ դերասան է փնտրում