Աշխարհում կոշիկի ամենահարուստ թանգարանը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Գերմանիայի Հեսսեն երկրամասի Օֆենբախ քաղաքում՝ Մայնի Ֆրանկֆուրտի մոտակայքում, գտնվում է աշխարհում կոշիկի ամենահարուստ թանգարանը, որում առկա է նաև կաշվի՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը:
Big Picture-ը բլոգեր Էդուարդ Գավայլերի հեղինակած ֆոտոշարքով անդրադարձել է 1917 թվականին հիմնադրված թանգարանին, որի միջոցով կարելի է պատկերացում կազմել հաստատության մասին:
Բլոգերը հատուկ ուշադրություն է դարձրել կաշվին, որը ոչ միայն թանգարանի ամենակարևոր ցուցանմուշներից է, այլ նաև դարեր շարունակ օգտագործվել է որպես կոշիկ կարելու հիմնական նյութ:
«Բարդ է որևէ նյութ գտնել, որը կարող է համեմատվել կաշվի հետ արտաքին տեսքով ու շոշափելու զգացողություններով: Այն սկսել են օգտագործել ու մշակել առաջիններից մեկը: Այն հաստատ կվերապրի ցանկացած ժամանակավոր նորաձև միտում ու հավերժ գոյություն կունենա», - գրել է նա:
Նշենք, որ այժմ թանգարանում առկա է ավելի քան 30 հազար ցուցանմուշ՝ ամենատարբեր ժամանակաշրջաններից ու մշակույթներից:










