«Բարսելոնայի» մասին մուլտֆիլմ կնկարահանվի

21:00 • 03.02.18

Ամերիկյան Pixar ընկերությունը մտադիր է մուլտֆիլմ թողարկել, որում գլխավոր հերոսների դերում հանդես կգան կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական աղբյուրը, ներկայում կատալոնացիները բանակցություններ են վարում ամերիկացի ռեժիսորների հետ անիմացիոն ֆիլմ նկարահանելու հարցի շուրջ:

Ռադիոհաղորդավար Ռոկկո Շտայնհաուզերի խոսքով՝ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվում կապտանռնագույնների մենեջերների և Pixar-ի միջև: «Եվ մենք չեն խոսում մանր-մունր պրոդյուսերների մասին: Դա Ուոլթ Դիսնեյն է», - ասել է վերջինս:

Նշենք, որ իսպանական Լա Լիգայի 21-րդ տուրից հետո «Բարսելոնան» 57 միավորով գլխավորում է առաջնությանը մասնակցող թիմերի ցանկը:

 

«Բարսելոնայի» մասին մուլտֆիլմ կնկարահանվի