Պենելոպե Կրուսն ու Խավիեր Բարդեմը՝ «Գոյա» կինոմրցանակաբաշխությանը (լուսանկարներ)
Փետրվարի 3-ին Մադրիդում կայացել է Իսպանիայի ազգային կինոմրցանակի՝ «Գոյա»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել աստղային ամուսիններ Պենելոպե Կրուսն ու Խավիեր Բարդեմը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 43-ամյա գեղեցկուհին կարմիր գորգին է հայտնվել է խոր գրգռաճեղքով ճերմակ զգեստով՝ ի ցույց դնելով սլացիկ ոտքերն ու իր վրա սևեռելով ներկաների ուշադրությունը: 48-ամյա Բարդեմն առիթը բաց չի թողել ու բոլորի աչքի առաջ համբուրել է կնոջը:
Նշենք, որ վերջերս Կրուսը նկարահանվել է հայտնի դիզայներ Ջանի Վերսաչեի սպանության մասին «Ջանի Վերսաչեի սպանությունը. ամերիկյան հանցագործությունների պատմություն» սերիալում, որտեղ մարմնավորել է հանգուցյալի քրոջը՝ Դոնաթելա Վերսաչեին:





















