Արվեստը հրուշակեղենում. կինը թխվածքներ է պատրաստում մշակույթի ու գիտության գործիչների պատկերներով (լուսանկարներ)
Մեր օրերում սնունդն այնքան շատ են լուսանկարում, որ ուշադրություն գրավելու համար այն պետք է առնվազն ախորժելի ու արտասովոր տեսք ունենա:
Այսպես, հրուշակագործ Ջեսիքա Լի Քլարք Բոջինը համոզված է, որ սովորական թխվածքները կարելի է վերածել արվեստի գործերի: Ոգեշնչվելով մշակույթից՝ կինը հայտնի դերասանների, երգիչների, ֆիլմերի հերոսների և մշակույթի այլ գործիչների պատկերներ է տեղադրում թխվածքների վրա:
Big Picture-ը գրում է, որ Ջեսիքան սկսել է իրագործել հետաքրքիր պատկերներով թխվածքներ թխելու գաղափարը 2016 թվականին՝ անվանելով իր նախագիծը «Թխվածքները հիասքանչ են»: Այդ պահից նա համատեղում է հրուշակեղենի ու արվեստի հանդեպ իր սերը՝ հիացնելով ոչ միայն իր հաճախորդներին, այլ նաև համացանցի բազմաթիվ օգտատերերի:
«Իմ առաքելությունն աշխարհին ցույց տալն է, որ թխվածքները կարող են ոչ միայն մրցակցել ամբողջ աշխարհի շքեղ հարսանեկան տորթերի և արտասովոր աղանդերի հետ, այլ նաև զվարճալի ու հեշտությամբ պատրաստվող լինել», - պատմել է Ջեսիքան:
Օպրա Ուինֆրի

Տոր

Դևիդ Բոուի

Դին Վինչեսթեր

Վին Դիզել

Ջեք Նիկոլսոն

Դարթ Վեյդեր

Նիկոլա Տեսլա

Հրուշակագործի ինքնանկարը











