Թողարկվել է «Աստղային պատերազմների» երիտասարդ Հան Սոլոյի մասին սփին-օֆի թրեյլերը (տեսանյութ)

18:56 • 05.02.18

YouTube-ի Star Wars ալիքում հրապարակվել է «Սոլո. Աստղային պատերազմներ. Պատմություններ» ֆիլմի թրեյլերը, որը մեկ օրում հավաքել է ավելի քան երեք միլիոն դիտում:

Հայտնի է, որ սփին-օֆը նվիրված է ֆանտաստիկ սագայի հերոս Հան Սոլոյին, որին մարմնավորում է ամերիկացի դերասան Օլդեն Էրենռայքը:

Նշվում է, որ ֆիլմի պրեմիերան սպասվում է այս տարվա մայիսին: Ֆիլմում նկարահանվել են նաև Վուդի Հարելսոնը, Էմիլիա Քլարկը և Դոնալդ Գլովերը:

Թողարկվել է «Աստղային պատերազմների» երիտասարդ Հան Սոլոյի մասին սփին-օֆի թրեյլերը (տեսանյութ)