Քայլի Ջեները դուստր է լույս աշխարհ բերել ու բացահայտել՝ ինչու էր ամիսներ շարունակ թաքցնում հղիության փաստը (լուսանկարներ, տեսանյութ)

11:04 • 05.02.18

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղերից մեկը՝ Քայլի Ջեները, բացահայտել է, որ դուստր է լույս աշխարհ բերել, գրում է The Daily Mail-ը:

Քարդաշյան–Ջեներ ընտանիքի անդամը, որը հղիության մասին լուրը գաղտնի էր պահում ու անցած 9 ամսվա ընթացքում որևէ լուսանկար չէր հրապարակում, խոստովանել է, որ ինքն ու ընկերը՝ ռեփեր Թրևիս Սքոթը, արդեն երջանիկ ծնողներ են:

«Իմ գեղեցիկ ու առողջ աղջնակը ծնվել է փետրվարի 1-ին: ՉԷի կարողանում համբերել այս նորությամբ ձեզ հետ կիսվելու համար»,-Instagram-ում գրել է Ջեները:

Բացի այդ, նա YouTube-ում տասնմեկուկես րոպեանոց տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո արված կադրերը:

 

Surprise! Kylie Jenner took to Instagram on Sunday to announce that she has given birth to a bouncing baby girl

Հատկանշական է, որ ի տարբերություն բազմաթիվ աստղերի՝ Քայլի Ջեները միանգամից հրապարակել է նորածնի լուսանկարը: Նշվում է, որ երեխան ծնվել է Լոս Անջելեսի նույն ծննդատանը, որտեղ և լույս աշխարհ են եկել Քիմ, Քորթնի և Ռոբ Քարդաշյանների երեխաները:

 

First glimpse: The make-up mogul shared the first glimpse of her daughter in the YouTube video

 

Նորաթուխ մայրիկը նաև մանրամասնել է, որ հղիության և ծննդաբերության ամբողջ ընթացքը գաղտնի պահելն իր որոշումն էր: Նա շնորհակալություն է հայտնել ընտանիքին ու ընկերներին որոշումը հարգելու և իրեն աջակցելու համար:

 

Big news: Kylie Jenner took to Instagram on Sunday to announce that she has given birth to a bouncing baby girl  Big news: Kylie Jenner took to Instagram on Sunday to announce that she has given birth to a bouncing baby girl

 

«Հասկանում եմ, որ դուք սովոր էիք ամեն քայլիս մասին իմանալուն, բայց հղիությունս այն բանն էր, որը չէի ցանկանում ի տես դնել աշխարհին: Հղիությունը կյանքումս երբևէ ունեցած ամենագեղեցիկ, ուժ տվող ու ամեն ինչ տակնուվրա անող փորձառություն էր, որն այնքան շատ եմ կարոտելու»,-անկեղծացել է հեռուստաաստղը:

 

'Pregnancy has been life changing': She revealed that it was her choice to keep the entire process a secret as she thanked her friends and family for keeping it mum

 

Նշվում է, որ ծննդաբերության ժամանակ ծննդասենյակում են եղել երեխայի 25-ամյա հայրը, ավագ քույրերը՝ Քենդալ Ջեները, Քիմ Քարդաշյանը, ու մայրը՝ Քրիս Ջեները:

 

Excited: Her boyfriend Travis Scott was shown looking tense in the delivery room  Excited: Her boyfriend Travis Scott was shown looking tense in the delivery room

 

Ջեներ-Սքոթ զույգին մոտ աղբյուրը մանրամասնել էր, որ նրանք նշանադրվելու ու հարսանիք անելու որևէ մտադրություն չունեն:

 

Sweet: Kylie and Travis could be seen kissing during one of their doctors appointments 

 

«Քայլին մտադիր է երեխայի խնամքի ու դաստիարակության հարցում հենվել իր ընտանիքի վրա, ու դա նրան ձեռք է տալիս»,-մանրամասնել է աղբյուրը:

 

 

 

 

Քայլի Ջեները դուստր է լույս աշխարհ բերել ու բացահայտել՝ ինչու էր ամիսներ շարունակ թաքցնում հղիության փաստը (լուսանկարներ, տեսանյութ)