Անջելինա Ջոլին՝ երեխաների հետ լոսանջելեսյան մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)
Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին անցած հանգստյան օրերին Լոս Անջելեսում մասնակցել է Annie Awards 2018 մրցանակաբաշխությանը՝ նշանակալի միջոցառմանը ներկայանալով 6 երեխաներից երկուսի՝ 11-ամյա Շայլոյի և 13-ամյա Զահարայի հետ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 43-ամյա Ջոլին միջոցառմանը կրել է բաց արծաթագույն էլեգանտ զգեստ՝ խոր բացվածքի շնորհիվ ի ցույց դնելով սլացիկ ոտքերը: Հոլիվուդյան գեղեցկուհու «ճակատագրական կնոջ» կերպարն առավել տպավորիչ է դարձրել ալ կարմիր շրթներկը:
Մինչդեռ նրա երեխաները նախընտրել են սև գույնի հագուստ:
Հայտնի է, որ Annie Awards մրցանակաբաշխության ժամանակ Ջոլիի պրոդյուսերավորմամբ ստեղծված Readwinner անիմացիոն ֆիլմը հաղթել է մի քանի անվանակարգում: Ուշագրավ մուլտֆիլմը, որը պատմում է «Թալիբան» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Աֆղանստանում ապրող աղջնակի պայքարի մասին, այս տարի կպայքարի հեղինակավոր «Օսկար» մրցանակի համար:




















