Թայվանում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. մարդիկ փակված են մնացել փլուզված հյուրանոցի շենքում

22:53 • 06.02.18

Թայվանի Հուալիան քաղաքում երկրորդ հզոր երկրաշարժն է տեղի ունեցել մեկ շաբաթում՝ 6.4 մագնիտուտ ուժգնության:

Ինչպես հայտնում է BBC-ն, ստորգետնյա ցնցումներ գրանցվել են կղզու արևելյան ափից 20 կմ հեռավորությամբ: Սոցցանցերում հրապարակված լուսանկարները պատկերում են ճանապարհներին և բարձրահարկ շենքերին հասցված զգալի վնասի չափը:

Արտակարգ ծառայություններն աշխատում են մասնակիորեն փլուզված հյուրանոցում փակված մնացած մարդկանց դուրս բերելու ուղղությամբ:  

Թայվան կղզին տեղակայված է երկու տեկտոնական գոտու միջնամասում և պարբերաբար երկրաշարժերի կենտրոնում է հայտնվում:

Հիշեցնենք, որ թայվանական նույն քաղաքի մոտակայքում կիրակի 6.1 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ էր գրանցվել :