Ուիլլեմ Դեֆոն «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում

19:52 • 06.02.18

Ամերիկացի դերասան Ուիլլեմ Դեֆոն կարժանանա Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» պատվավոր մրցանակին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ մրցանակաբաշխության արարողությունը կկայանա փետրվարի 20-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դերասանի պատվին Բեռլինալեում հետադարձ հայացք կնետվի նրա ֆիլմերին: Մասնավորապես, կցուցադրվեն «Վամպիրի ստվեր», «Անտիքրիստ», «Միսիսիպին կրակի մեջ» և «Ջրային կյանք» ֆիլմերը:

Հայտնի է, որ 2018 թվականին Դեֆոն երրորդ անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Նախագիծ «Ֆլորիդա» ֆիլմի համար:

 

Ուիլլեմ Դեֆոն «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում