Մոնիկա Բելուչին՝ «Լյումիեր» մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)

14:51 • 06.02.18

Փետրվարի հինգին Փարիզում գտնվող Արաբական աշխարհի ինստիտուտում անցկացվել է ամենահեղինակավոր ֆրանսիական կինոմրցանակներից մեկի՝ «Լյումիեր»-ի հանձնման արարողությունը, որը համարվում է «Ոսկե գլոբուսի» անալոգը:

Elle-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխության արարողությունն իր ներկայությամբ զարդարել է դերասանուհի Մոնիկա Բելուչին:

Նշվում է, որ միջոցառման համար դերասանուհին ընտրել է Alexandre Vauthier բրենդի կարմիր երեկոյան զգեստ, սև կոշիկ ու Christian Louboutin բրենդի կլաչ: Գեղեցկուհու կերպարը համալրել են Cartier-ի զարդերը:

Հայտնի է, որ այս տարի «Լյումիեր» մրցանակաբաշխությունն անցկացվել է 23-րդ անգամ: Բացարձակ առաջատար է դարձել ռեժիսոր Ռոբեն Կամպիոյի «120 զարկ րոպեում» ֆիլմը՝ արժանանալով մրցանակների բոլոր վեց անվանակարգերում, որոնցում ներկայացվել է:

 

 

Մոնիկա Բելուչին՝ «Լյումիեր» մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)