Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

13:03 • 06.02.18

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 20, չեղարկվել՝ 11 ավիաչվերթ, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով «Яндекс.Расписание» հավելվածին:

Երևանյան ժամանակով ժամը 9։40-ի դրությամբ՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել ու հետաձգվել է 11-ական, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 10, «Վնուկովո»-ում հետաձգվել է 2 չվերթ:


Ավիաչվերթների հետաձգման պատճառները չեն նշվում: Օրեր առաջ Մոսկվայից չեղարկվել էին տասնյակ չվերթներ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:


«Ֆոբոս» եղանակային կենտրոնի տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ին Մոսկվայում սպասվում է մինչև -12 աստիճան, իսկ Մոսկվայի մարզում՝ մինչև -14 աստիճան սառնամանիք, ձյան տեսքով տեղումներ ու ամպամածություն։