ԶԼՄ-ները պարզել են, թե ով է Օբամայի ավագ դստեր ընկերը Հարվարդում (լուսանկարներ, տեսանյութ)

20:25 • 06.02.18

Լրատվամիջոցները պարզել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը՝ Մալիան, ընկեր ունի, որը նույնպես սովորում է Հարվարդի համալսարանում:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, Մալիային ընկերոջ հետ առաջին անգամ լուսանկարել են 2017-ի աշնանը ֆուտբոլային խաղի ժամանակ: ԶԼՄ-ներն արագ պարզել են երիտասարդի անունը: Նա 19-ամյա բրիտանացի ուսանող Ռորի Ֆարքհարսոնն է:

2018-ի հունվարին նրանց կրկին միասին են նկատել Նյու Յորքում գնումներ կատարելիս: Մալիան նույնպես 19 տարեկան և երկրորդ կիսամյակն է անցնում Հարվարդում:

Ռորին նաև Ռեգբիի դպրոց է հաճախել Անգլիայում, որի ուսման տարեկան վարձը կազմում է 47 000 դոլար: