Էյֆելյան աշտարակը փակել են եղանակային պայմանների պատճառով
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը համարվող Էյֆելյան աշտարակն այսօր փակ է այցելուների համար, պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են, այս մասին տեղեկանում ենք РИА Новости գործակալությունից:
Աղբյուրը նշում է, որ մուտքն աշտարակ թույլատրվում է միայն նրանց, ովքեր նախապես սեղաններ են ամրագրել աշտարակի ներսում գտնվող ռեստորանում:
Փարիզում արդեն երկրորդ օրն է՝ թույլ ձյուն է տեղում, սպասվում է, որ տեղումները կդադարեն միայն չորեքշաբթի:
Հիշեցնենք, որ Էյֆելյան աշտարակը կառուցվել է 1889 թվականին Գուստավ Էյֆելի կողմից և համարվել այն ժամանակվա ամենաբարձր կառույցը:










