Թրամփը Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է բարձր պաշտոնի

14:54 • 06.02.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությանն առընթեր Օտարերկրյա հայցադիմումների հարցերով հանձնաժողովի անդամի պաշտոնում: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան կայքը:


Թրամփը մի շարք պաշտոնների համար իր առաջադրած թեկնածությունների ցանկն ուղարկել է Սենատին, որը պետք է այն հավանության արժանացնի:


Եթե նրա թեկնածությունը հաստատվի, նա հանձնաժողովի անդամ կդառնա մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:


Պատրիկ Հովակիմյանը Կալիֆորնիայի Հարավային շրջանի դատախազի օգնականն է, այդ պաշտոնին նա զբաղվում է կոռուպցիային վերաբերող գործերով: Նախկինում նա աշխատել է Latham & Watkins LLP միջազգային իրավաբանական ընկերությունում և ԱՄՆ վերաքննիչ դատարանում: 2016 թվականին Սան Դիեգոյի քաղաքապետ Քևին Ֆոլքոները նրան նշանակել է Համայնքային հարցերով հանձնաժողովի անդամ: