ՌԴ բնակչուհին 40 տարի անց նկատել է ամուսնու բացակայությունն ու ոստիկանություն դիմել

19:58 • 06.02.18

Ռուսաստանի Լենինգրադյան մարզի Պրիոզերսկ քաղաքի բնակչուհին խնդրել է հետախուզում հայտարարել ամուսնու նկատմամբ, որը 42 տարի առաջ դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, տղամարդը տնից գնացել է 1975 թվականին տեղի ունեցած վիճաբանությունից հետո, երբ ընտանիքն ապրելիս է եղել Պենզայի շրջանի գյուղերից մեկում:

Ոստիկանը, որն ընդունել է դիմումը, 78-ամյա կնոջը խնդրել է նկարագրել կորած անձնավորությանը, սակայն նա չի կարողացել հիշել, թե ինչ տեսք ունի ամուսինը: