Շվեդիայի Մալմո քաղաքի ավտոկայաններից մեկում պայթյուն է որոտացել

12:10 • 06.02.18

Շվեդիայի հարավում գտնվող Մալմո քաղաքի կենտրոնական ավտոկայանում պայթյուն է որոտացել, գրում է «Известия» պարբերականը՝ հղում անելով շվեդական Aftonbladet պարբերականին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոչ ոք չի տուժել, տարածքը շրջափակվել է ոստիկանության կողմից, տեղում աշխատում են սակրավորները: Հայտնի է, որ վնասվել է ավտոկայանի ճակատային հատվածը:

Պայթյունի պատճառների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:


Սա վերջին շրջանում արդեն երկրորդ պայթյունն է Մալմոյում: Հունվարի 17-ին պայթյուն էր որոտացել քաղաքի ոստիկանական շենքի մոտ, վնասվել էին մեքենաներ ու շենքի ճակատային մասը: Գործի շրջանակում ձերբակալվել էր երկու կասկածյալ: