Էլթոն Ջոնը երկու համերգ է չեղարկել արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքին ներկա գտնվելու համար

19:14 • 07.02.18

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը երկու համերգ է չեղարկել Լաս Վեգասում՝ արքայազն Հարրիի ու դերասանուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանը ներկա գտնվելու համար: Այս մասին հայտնում է Hello-ն:

Հայտնի է, որ Էլթոն Ջոնն արքայադուստր Դիանայի մոտ ընկերն էր, և երաժիշտը շփվում է նրա որդիների՝ արքայազններ Հարրիի և Ուիլյամի հետ:

Դեռևս անհայտ է՝ արդյո՞ք երաժիշտը ելույթ կունենա հարսանիքի ժամանակ, թե ներկա կգտնվի ուղղակի որպես հյուր:

Զույգի հարսանեկան արարողությունը պլանավորվում է անցկացնել 2018 թվականի մայիսի 19-ին: Միջոցառմանը մասնակցելու համար Էլթոն Ջոնը հրաժարվել է մայիսի 18-ին ու 19-ին կայանալիք իր ելույթներից:

Հիշեցնենք, որ զույգը ստացել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի օրհնությունն ու նշանադրվել է: 93-ամյա միապետը թոռանն ամուսնանալու թույլտվությունը տվել է իր պսակադրության 70-րդ տարեդարձը նշելուց մեկ շաբաթ հետո: