Շվարցենեգերը կնկարահանվի վեստերն ժանրի սերիալում

19:34 • 07.02.18

Հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի վեստերն ժանրի սերիալում:

Ինչպես հաղորդում է Variety-ն, Outrider շոու պրեմիերան կներկայացվի Amazon-ի առցանց ծառայության միջոցով: Սերիալի վերնագիրը կարելի է թարգմանել որպես «Ուղեկցող անձ»:

Գործողությունները տեղի են ունենալու բնիկ ամերիկացիների բնակավայրերում՝ Օկլահոմայում 1800-ական թվականներին: Ըստ սյուժեի՝ շերիֆի օգնականը պետք է բռնի լեգենդար հանցագործի, իսկ այդ հարցում իրեն պետք է օգնի անգութ մարշալը, որին էլ կմարմնավորի Շվարցենեգերը: 

Եթե նախագիծն իրականություն դառնա, ապա դերասանի համար այն կլինի առաջին սերիալը:  

Շվարցենեգերը կնկարահանվի վեստերն ժանրի սերիալում