Մոսկվայում ոստիկաններից փախչող Mercedes-ը բախվել է 5 մեքենայի (տեսանյութ)

17:05 • 07.02.18

Մոսկվայի խաչմերուկներից մեկում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել, հայտնում է life.ru-ն:

Ականատեսների համաձայն՝ Mercedes-ը, փախչելով իրավապահների հետապնդումից, բախվել է ճանապարհին կանգնած 5 մեքենայի:

Հայտնի է, որ մեքենայի վարորդը ձերբակալվել է: Ինչ վերաբերում է երթևեկությանը, ապա միջադեպի հետևանքով այն փոքր-ինչ բարդացել է հարակից փողոցներում:

Միջադեպի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ: