Երկրին «վտանգավոր» երկնաքար է մոտենում, որը մեր մոլորակի կողքով կանցնի վաղը
Երկրի մոտով հսկայական երկնաքար կանցնի ուրբաթ՝ գտնվելով մեր մոլորակի և Լուսնի միջև առկա տարածության մեկ հինգերորդից էլ քիչ հեռավորությամբ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 2018 CB անվանումն ստացած երկնաքարը ՆԱՍԱ-ի կողմից հայտնաբերվել է օրեր առաջ և արդեն մոտենում է Երկրին:
Երկնաքարի լայնությունը կազմում է 15-40 մետր: Փորձագետների խոսքով՝ նման մեծության երկնաքերը Երկրի կողքով կարող է անցնել տարին մեկ կամ երկու անգամ:
ՆԱՍԱ-ի տվյալներով՝ այն մեր մոլորակի կողքով կանցնի Գրինվիչի ժամով 22:30-ին (երևանյան՝ 02:30, շաբաթ): ՆԱՍԱ-ն այն դասում է «վտանգավոր» երկնային մարմինների շարքը:










