Ինդոնեզացին 20 տարի շարունակ իր տանը կոկորդիլոս է պահում (տեսանյութ)
Ճավա կղզու բնակիչը 1997-ին նորածին կոկորդիլոս է գնել. ինչպես գրում է Oddity Central-ը, այն ժամանակ 41-ամյա Մուհամադ Իվանը կենդանու համար 1.8 դոլար է վճարել և սկսել է պահել կոկորդիլոսին որպես ընտանի կենդանի: Նա անգամ անուն է տվել նրան՝ Կոժեկ:
Երկու տասնամյակ անց փոքրիկ կոկորդիլոսը մեծացել է և վերածվել 200 կգ կշռող հսկայի: Սակայն ինդոնեզացին շարունակում է պահել կենդանուն իր իսկ տանը, որտեղ բնակվում է իր ընտանիքը:
Կոկորդիլոսի շնորհիվ նրանք հայտնի են դարձել տարածաշրջանում. մարդիկ տարբեր քաղաքներից ժամանում են իրենց տուն՝ տեսնելու գիշատչին, որն իրեն «ընտանիքի անդամ է զգում» այնտեղ: Երկկենցաղի երկարությունը այժմ 2.7 մետր է:
«Կոժեկը լավ ընտանի կենդանի է: Նրա խնամքն այնքան էլ հատուկ չէ: Ես շաբաթը մեկ անգամ մաքրում են նրա ջուրը, խնամում եմ մաշկն ու մաքրում ատամները», - խոստովանել է ինդոնեզացին:
Կոկորդիլոսին նա կերակրում է օրական 1.5-5 կգ ձկով, որի շաբաթական ծախսը կազմում է 3.7 դոլար:










