Կիևում բեմադրվել է Բաքվում հայերի ջարդի թեմային վերաբերող մոնոներկայացում

19:09 • 07.02.18

Կիևում բեմադրվել է Բաքվում հայերի ջարդի թեման ընդգրկող՝ հայուհու ու ադրբեջանցու սիրո պատմության մասին մոնոներկայացում, այս մասին տեղեկանում ենք РУСАРМИНФО-ից:

Ներկայացման հիմքում ընկած է հայտնի բելառուս գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Սեքնդ Հենդի ժամանակը» անունով գործը:

«Սա կարծես Ռոմեոյի և Ջուլիետի մասին լինի, միայն թե նրանց անունները Մարգարիտա և Աբուլֆազ է», - ասել է գրողն իր գործի մասին, որը պատմում է ազգերի միջև ատելության խոչընդոտին բախված սիրո ու նրանց պայքարի մասին:

Ներկայացման ռեժիսորն է Իրինա Մելնիկը, իսկ հայուհի Մարգարիտայի դերում հանդես է եկել ուկրաինացի- բելառուս դերասանուհի Ելենա Դուդիչը:

 

Կիևում բեմադրվել է Բաքվում հայերի ջարդի թեմային վերաբերող մոնոներկայացում