Louboutin-ը կարմիր ներբանների բացառիկ իրավունք չունի. Եվրոպական դատարան

13:48 • 07.02.18

Christian Louboutin կոշիկի ֆրանսիական տունը չունի բարձրակրունկ կոշիկներում կարմիր ներբանի օգտագործման բացառիկ իրավունք: Այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգում Արդարադատության եվրոպական դատարանի գլխավոր փաստաբան Մասյեժ Սպունարը, հայտնում է The New York Times-ը:


Դատարանի որոշմամբ՝ վառ կարմիր ներբանով կոշիկը չի կարող համարվել գրանցված ապրանքանիշ և հետևաբար՝ ենթակա չէ պաշտպանության: Եվ չնայած դատարանի վճիռը պարտավորեցնող չէ եվրոպական դատարանների համար, այնուամենայնիվ, նրանք կարող են հաշվի առնել այդ որոշումը գործերի քննության ընթացքում:


Արդարադատության եվրոպական դատարան գնահատման համար դիմել էր Հաագայի դատարանը, որը քննում է Christian Louboutin-ի հայցն ավելի մատչելի գնով կարմիր ներբանով բարձրակրունկներ վաճառող հոլանդական Van Haren ընկերության դեմ: Առաջինը պնդում է, որ կարմիր ներբանի բացառիկ իրավունք ունի, իսկ երկրորդը՝ որ դա հակասում է եվրոպական օրենսդրությանը: Հայցը ներկայացվել է դեռևս 2012 թականին:


Հաագայի դատարանը պետք է իր վճիռը կայացնի առաջիկա ամիսներին: