Թրամփը Պենտագոնին կարգադրել է Բաստիլի գրավման օրվա առթիվ կազմակերպվող շքերթների պես ռազմաշքերթ կազմակերպել (լուսանկարներ)

11:04 • 07.02.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրվա առթիվ ամեն տարի անցկացվող հանդիսավոր ռազմաշքերթի ամերիկյան տարբերակը կազմակերպել:

Ինչպես նշում է The Guardian-ը, Թրամփը երկրի ռազմական գերատեսչությանը՝ Պենտագոնին, կարգադրել է կազմակերպել ռազմաշքերթ, որի ժամանակ զինվորները հանդիսավոր կքայլեն Վաշինգտոնի փողոցներով, իսկ տանկերը կհետևեն նրանց:

Հայտնի է, որ մի խումբ վետերաններ քննադատել են նախագահի մտադրությունը՝ նկատելով, որ Թրամփը ցանկանում է «բանանային հանրապետության առաջնորդի նմանվել»:

«Ես ուզում եմ այնպիսի ռազմաշքերթ, ինչպիսին անցկացվում է Ֆրանսիայում: Դա պետք է կազմակերպվի ամենաբարձր ռազմական մակարդակով»,- հունվարի 18-ին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի և գեներալների հետ հանդիպմանն ասել էր ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տնից հայտնել են, որ ռազմաշքերթի կազմակերպման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

Աղբյուրը նկատում է, որ Միացյալ Նահանգների 71-ամյա ղեկավարը նախորդ տարվա հուլիսի 14-ին Փարիզում գտնվելու ժամանակ հետևել է Բաստիլի գրավման օրվա առթիվ անցկացված դիտարժան զորահանդեսին, ինչից խիստ տպավորվել է:

 

Картинки по запросу trump bastille day

Картинки по запросу trump bastille day

Картинки по запросу trump bastille day

Картинки по запросу trump bastille day

Картинки по запросу trump bastille day