Էյֆելյան աշտարակն արդեն երկրորդ օրը փակ է այցելուների համար
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը համարվող Էյֆելյան աշտարակն արդեն երկրորդ օրը փակ է այցելուների համար, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով աշտարակի պաշտոնական Twitter-յան էջին:
Դեռ երեկ Փարիզում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տեղի իշխանությունները որոշում էին կայացրել, որի համաձայն մուտքն աշտարակ թույլատրվում է միայն նրանց, ովքեր նախապես սեղաններ են ամրագրել աշտարակի ներսում գտնվող ռեստորանում:
Այսօր Փարիզում անբարենպաստ եղանակային պայմանների զգուշացումը հասցվել է նարնջագույն մակարդակի:
Հիշեցնենք, որ Էյֆելյան աշտարակը կառուցվել է 1889 թվականին Գուստավ Էյֆելի կողմից և համարվել այն ժամանակվա ամենաբարձր կառույցը:










