Սոբչակը պատմել է ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքի և իր հաղթանակի դեպքում առաջին քայլերի մասին
Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնող Քսենիա Սոբչակը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն վտանգ չի ներկայացնում ՌԴ-ի համար, ինչպես նաև պատմել է, թե ինչպիսին են լինելու նրա առաջին քայլերը երկրի նախագահ ընտրվելու դեպքում, գրում է ТАСС-ը:
Այդ մասին Սոբչակը խոսել է՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Տպագրության ազգային ակումբում:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նա պատրաստվում է աջակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի և Վրաստանի ձգտմանը, Սոբչակը նշել է, որ «անկախ պետության ձգտումն այդ երկրի ձգտումն է»:
Ինչ վերաբերում է հարցին, թե որոնք կլինեին նրա քայլերն իշխանության առաջին 90 օրերին երկրի նախագահ ընտրվելու դեպքում, նա պատասխանել է. «Առաջին հերթին, դա ՌԴ-ում այժմ գտնվող բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումն է, երկրորդը՝ դատական համակարգի բարեփոխումն է, որովհետև մեզ այժմ հարկավոր է անկախ դատարան: Երրորդը՝ նախապատրաստությունն է Պետդումայի հաջորդ ընտրություններին, որոնք պետք է լինեն ազատ և պետք է բերեն խորհրդարանական հանրապետության անցման բարեփոխման սկզբին»։










