Թայվանում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Թայվանի արևելյան ափին 6.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի երեկոյան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով չինական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ինչպես նշվում է, ստորգետնյա ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով 19:21-ին ծովային տարածքում՝ Հուալիան քաղաքի մոտակայքում, որտեղ մի քանի օրվա ընթացքում արդեն երկու երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորությամբ:
Հիշեցնենք, որ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի էր ունեցել նախօրեին, որի հետևանքով փլուզվել էր հյուրանոցներից մեկը, և մարդիկ փակված էին մնացել ներսում: Ընդհանուր առմամբ 260 մարդ էր տուժել:
Եվս մեկ հզոր երկրաշարժ կղզու նույն տարածաշրջանում տեղի էր ունեցել կիրակի:










