Թրամփը ներգաղթյալների ստուգման հատուկ կենտրոն է հիմնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հրամանագրով ներգաղթյալների ստուգման ազգային կենտրոն է հիմնել: Այդ մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում:
«Ազգային կենտրոնը կօգնի կատարել դեպարտամենտների և գործակալությունների միջև փոխգործակցության բարելավմանն ուղղված նախագահի պահանջը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ դա թույլ կտա ավելի լավ պարզել անձանց ինքնությունը, որոնք ցանկանում են երկիր մուտք գործել և որոնք վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը և հանրությանը:
Նշվում է, որ կենտրոնը ստեղծվում է Ներքին անվտանգության նախարարության շրջանակում: Այն աշխատելու է ԱՄՆ պետքարտուղարության, արդարադատության նախարարության և ազգային հետախուզության հետ համագործակցությամբ:










